ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Երբ հայհոյախոսություն ենք ցանում, անխուսափելիորեն պետք է ստանանք «ցանած սերմերի» արդյունքը

Երբ հայհոյախոսություն ենք ցանում, անխուսափելիորեն պետք է ստանանք «ցանած սերմերի» արդյունքը
19.04.2026 | 14:27

Գաղտնալսված զրույցի մի հատվածի միտումնավոր հրապարակումը, ցավոք, ինչպես և սպասվում էր, հետապնդեց զուտ քաղաքական նպատակ՝ տարածելու այն ակնհայտ կեղծ թեզը, թե իբր հակառակորդ քաղաքական ուժը վիրավորական խոսույթով է արտահայտվում հանրության հասցեին։ Նախ, օժանդակ աշխատակցի ակնհայտ անթույլատրելի մասնավոր արտահայտությունը ոչ մի պարագայում չի կարող դիտվել իբրև հավաքական դիրքորոշում, իսկ եթե նույն տրամաբանությամբ շարժվենք, ապա հարկ կլինի հիշել այլոց մեղադրող իշխանական քաղաքական ուժի արդեն պատասխանատու ներկայացուցչի հայտնի «պողոսներ» արտահայտությունը, որոնց կարծիքը չեն պատրաստվում հաշվի առնել, ինչը բնավ եզակի դեպք չէ։ Վերջապես, այս ներքին երկպառակությունը, միջանձնային հարաբերություններում ատելության և վիրավորանքի համատարած խոսույթը պատահական չի ձևավորվել, ավելին՝ վերը նշված զուտ մասնավոր դեպքը անհարկի հանրայնացնելու նկրտումների արդյունք է։

Երբ այս ամենը դեռ նոր էր սկսվում ծիլեր տալ, սրա ահավոր վտանգավորությունը ժամանակին նկատեց Հայ Եկեղեցին, ուստի վերջին տարիներին հարկադրված էր իր քարոզչության առանցքը դիտարկել ազգային ներքին համերաշխության հաստատումը։ Ցավոք, նաև Հայ Եկեղեցին և եկեղեցականները դարձան ներկայումս մեղադրանքներով հրապուրված քաղաքական ուժի և իրենց համակիրների հայհոյախոսության թիրախ։

Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»։

Հ.Գ. Այն մթնոլորտը, որում հայտնվել ենք, բնավ օրինաչափություն չէ։ Նայեք ինչ միջանձնային հարաբերությունների մշակույթ է ձևավորվել մեր հարևան իրանցիների մոտ։ Առնվազն 5 միլիոնի հասնող սփյուռք ունեն, որոնք ամենօրյա ռեժիմով քննադատում են իրենց հայրենիքի քաղաքական ռեժիմը, բայց իրենց թույլ չեն տա մի վիրավորական խոսք իրենց հայրենակիցների հասցեին, չեն մոռանա, որ իրանցի են և սրբորեն պահպանում են ազգային ինքնության արժեքները։ Նույնը նաև բնիկ իրանցիների պարագայում է:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 575

Մեկնաբանություններ